❗️ Ի՞նչ ռիսկեր կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունը Իրանի և Իսրայելի միջև հետագա էսկալացիայի պարագայում
Ներկայումս բոլոր լրատվամիջոցները գրում և հաղորդում են Իսրայելի հարվածների մասին Իրանի ուղղությամբ, Իրանի կորուստների, ինչպես նաև Իրանի միջուկային կառույցների դեմ իրականացված հարվածների վերաբերյալ։ Սակայն ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ տարածաշրջանի համար։
Արդեն իսկ մի շարք ավիաչվերթներ շրջանցում են Մերձավոր Արևելքի երկինքը՝ որպես ակտիվ ռազմական գործողությունների գոտի։ Ըստ որոշ չհաստատված աղբյուրների՝ Երևանի ժամանակով արդեն ժամը 12:13-ին իրանական տարածքից արձակված անօդաչու թռչող սարքեր են նկատվել օդում։ Ամենայն հավանականությամբ՝ այսպիսի էսկալացիան առանց պատասխան քայլերի չի մնա։
Ի՞նչ ռիսկեր կարող է սա ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։
🔸 Նախ, սահմանների փակման ռիսկ՝ թե՛ ներգաղթը զսպելու, թե՛ անվտանգության նկատառումներով։
🔸 Երկրորդ՝ զենքի մատակարարումների վտանգի տակ հայտնվելը։ Հիշեցնենք, որ Հայաստանը հիմնականում զինտեխնիկա է ստանում օդային ճանապարհով՝ հնդկական կողմից, իսկ բեռները հաճախ անցնում են Իրանի նավահանգիստներով։
🔸 Երրորդ՝ էկոլոգիական ռիսկեր։ Հայտնի չէ՝ ինչպիսի վնաս է հասցվել Իրանի միջուկային կառույցներին հարվածների հետևանքով։ Իրանական աղբյուրները գրում են ռադիոակտիվ ֆոնի բարձրացման մասին, սակայն սա դեռ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել։
Մենք շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացմանը՝ վերլուծելով հարցի ռազմական, տնտեսական և քաղաքական
🦄2
❗️ Ի՞նչ ռիսկեր կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունը Իրանի և Իսրայելի միջև … — Դիվանային Աշխարհաքաղաքական | Դիվանային Աշխարհաքաղաքական